ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին այցով ժամանել է Կիև։ Իր այցի հետ կապված Օսմանին մի քանի գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում:
«Գնացքով ինը ժամ տևած ուղևորությունից հետո մենք ժամանել ենք Կիև: Սպասում ենք Ուկրաինայի առաջնորդների հետ արդյունավետ հանդիպումների՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման ուղիները քննարկելու և տեղում մարդկանց օգնելու համար», - ասվում է գրառման մեջ:
Այնուհետև Օսմանին լուսանկարներ է հրապարակել Բորոդյանկա կատարած այցից՝ նշելով, որ «ռուսական հարձակումները հսկայական տառապանք են պատճառել ուկրաինացի ժողովրդին»:
Օսմանին նաև գրել է, որ հարկավոր է աշխատել երկարատև խաղաղության հասնելու համար: