Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ հանդես գալ որպես միջնորդ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Բանակցությունների ընթացքում նախագահ Էրդողանը հաստատել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ հանդես գալ որպես միջնորդ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն խաղաղություն ապահովելու համար»,- ասել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների զրույցից հետո։
Երկու երկրների ղեկավարները, ինչպես նշվել է, քննարկել են նաև Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումները։