Վիետնամի իշխող կուսակցության կենտրոնական կոմիտեն համաձայնել է ընդունել նախագահ Նգուեն Սուան Ֆուկի ինքնակամ հրաժարականը, ըստ NEWS.am-ի, այս մասին հայտնում է վիետնամական VnExpress թերթը՝ վկայակոչելով կոմիտեի հայտարարությունը։
«Նախագահը պատասխանատու էր նրա համար, որ մի քանի պաշտոնյաներ, այդ թվում երկու փոխվարչապետեր և երեք նախարարներ թույլ են տվել խախտումներ, որոնք հանգեցրել են ծանր հետևանքների։ Երկու փոխվարչապետեր հեռացել են իրենց պաշտոններից, իսկ երկու նախարարներին և ևս մի քանի պաշտոնյաներին քրեական մեղադրանքներ են ներկայացվել։ Հստակ գիտակցելով իր պատասխանատվությունը՝ Ֆուկը որոշել է հեռանալ իր բոլոր պաշտոններից», - նշում է թերթը։
Ֆուկը Վիետնամի վարչապետն էր 2016-2021 թվականներին։ 2021 թվականի ապրիլին նա նախագահ էր ընտրվել։