Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան աշխատակիցներին, Twitter-ում հայտնել է Հաջիևը:
Հաջիևն ընդունել է Իսրայելի ԱԳՆ քաղաքականության հարցերով տնօրեն Ալիզա Բին Նունին և ԱԳՆ գլխավոր տնօրենի տեղակալ, ռազմավարական հարցերի բաժնի պետ, դեսպան Ջոշուա Զարկային։
Հանդիպմանը մասնակցել է նաև Իսրայելում Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովը։