Հայաստանում Հնդկաստանի հաջորդ դեսպան է նշանակվել Նիլակշի Սինհան:
Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, այս մասին հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Նիլակշի Սինհան այս պահին զբաղեցնում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության համատեղ քարտուղարի պաշտոնը: