Էրդողանը Անկարայում ընդունել է Իրանի արտգործնախարարին

18:14     17 հունվարի, 2023

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երեքշաբթի ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։

Հանդիպման մանրամասները չեն հստակեցվում։ Սպասվում է, որ ավելի ուշ՝ հունվարի 17-ին, Անկարայում կկայանան նաև Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների բանակցությունները, որից հետո նախատեսվում է համատեղ մամուլի ասուլիս։


© armedia.am