Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երեքշաբթի ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։
Հանդիպման մանրամասները չեն հստակեցվում։ Սպասվում է, որ ավելի ուշ՝ հունվարի 17-ին, Անկարայում կկայանան նաև Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների բանակցությունները, որից հետո նախատեսվում է համատեղ մամուլի ասուլիս։