ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել 25 մարդու նկատմամբ՝ Բելառուսում «ժողովրդավարությունը խարխլելու» պատճառով

18:47     17 հունվարի, 2023

ԱՄՆ իշխանությունները վիզային սահմանափակումներ են մտցնում 25 մարդու նկատմամբ՝ կապված այն բանի հետ, որ նրանք, ենթադրաբար, մասնակցում են Բելառուսում «ժողովրդավարությունը խարխլելուն»։ Այս մասին ասվում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ հանրապետության իշխանությունները «շարունակում են ճնշել բելառուս ժողովրդին ու նրա դեմոկրատական ​​նկրտումներին»։

Փաստաթղթի համաձայն՝ «ի պատասխան մարդու իրավունքների այս խախտումների՝ Պետդեպարտամենտը հայտարարում է 25 մարդու նկատմամբ վիզային սահմանափակումներ կիրառելու մասին՝ երկրում «ժողովրդավարությունը ճնշելուն ներգրավված լինելու» համար։

Նշվող անձանց ցուցակը չի հանրայնացվում։ Բլինքենը նշել է, որ դրանում ընդգրկված են Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի անդամներ։


© armedia.am