Մեծ Բրիտանիան Բաքվին կոչ է արել ձեռնարկել բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով անարգել երթևեկությունն ապահովելու համար

19:02     17 հունվարի, 2023

Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումն ու դրա հետ կապված հումանիտար հետևանքները խիստ մտահոգիչ են։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Նիլ Բուշը՝ ելույթ ունենալով Հայաստանի նախաձեռնությամբ կազմակերպության մշտական խորհրդի նիստում, փոխանցում է News.am-ը: 

«Մենք ցավում ենք, որ չնայած այս հարցը բարձրացվել է այստեղ՝ ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, էական առաջընթաց չի գրանցվել։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ձեռնարկել բոլոր միջոցները մարդասիրական բեռների և քաղաքացիական անձանց անարգել տեղաշարժն ապահովելու համար։

Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին սկսել կառուցողական բանակցությունները՝ կայուն և խաղաղ կարգավորման հասնելու համար։

Միացյալ Թագավորությունը մշտական, անսասան և անվերապահ աջակցություն է առաջարկում միջազգային մեխանիզմներին, ներառյալ ԵԱՀԿ-ին, որոնք աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պահպանման ուղղությամբ։ Ակնհայտ է, որ միայն խաղաղ երկխոսության միջոցով կարելի է հասնել խաղաղության»,-նշել է նա։


© armedia.am