Այսօրվանից Արցախում մեկնարկել է կտրոնների տրամադրման գործընթացը:
Ինչպես տեղեկացնում է Արցախի Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից, կտրոնների ձեռքբերման ընթացքում առաջացած ցանկացած խնդրի դեպքում կարող եք զանգահարել ԱՀ Նախագահի աշխատակազմի զանգերի կենտրոն՝ 119 կամ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում գործող թեծ գիծ՝ 114։
Յուրաքանչյուր քաղաքացի միանգամից կստանա 9 կտրոն։ Մեկ անձի համար ամսական կտրվածքով կհատկացվի յուրաքանչյուր սննդամթերքից մեկական կիլոգրամ և 1 լիտր ձեթ։
Կտրոնների տրամադրման գործընթացը մեկնարկել է ժամը 9:00-ից:
Ավելորդ հերթերից խուսափելու համար Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն հորդորում է յուրաքանչյուր ընտանիքից սպասարկման կետ ներկայանա մեկ անձ՝ իր հետ ունենալով ընտանիքի բոլոր անդամների համապատասխան փաստաթղթերը: