Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ շուտով կվերականգնվի Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը, փոխանցում է ՐԻԱ Նովոստին:
«Ես ուրախ եմ, որ մարդկանց միջև շփումներն ակտիվորեն զարգանում են։ Անցյալ տարի ինձ ասացին, որ Վրաստանի ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով՝ շնորհիվ զբոսաշրջության և ՌԴ-ի հետ առևտրային հարաբերությունների։ Հուսով եմ, որ մենք շուտով կկարողանանք վերսկսել ուղիղ ավիահաղորդակցությունը»,-ասել է Լավրովը 2022 թվականին ռուսական դիվանագիտության աշխատանքի արդյունքներին նվիրված ասուլիսի ժամանակ։