Եվրոպան այլևս իրավունք չունի նյութապես աջակցելու Ադրբեջանի ահաբեկչական պետությանը: Այս մասին Twitter-ի իր միկրոգլոգում գրել է Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին։
«Արդեն մեկ ամսից ավելի է, որ Ադրբեջանի կողմից փակվել է դեպի Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհը. Ալիևը պատանդ է վերցրել 120 հազար հայ խաղաղ բնակիչների՝ կտրված ամեն ինչից, զրկված սննդից և առողջապահությունից։ Եվրոպան այլևս իրավունք չունի ֆինանսավորել այս ահաբեկչական պետությունը, և մենք պետք է պատժենք Ալիևին: Մենք պետք է Ալիևի դեմքին նայելով ասենք՝ բռնությունը չի կարող հաղթել, և արդարությունը կլինի ամենից առավել»,- ասել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորը։
Նա նաև հավելել է, որ Եվրոպան պետք է մարդասիրական առաքելություն ուղարկի Արցախ:
Depuis plus d’un mois, la seule route vers le Haut-Karabakh est fermée par l’Azerbaïdjan : Aliev prend en otage 120 000 civils arméniens, coupés de tout, privés d’alimentation et de soins. L’Europe n’a plus le droit de financer cet État terroriste. #HautKarabakh #Artsakh #Lachin pic.twitter.com/Eah8M12aGL
— Fx Bellamy (@fxbellamy) January 17, 2023