Թուրքիան հանդես է գալիս Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման օգտին և այդ հարցում խնդրել է Ռուսաստանի աջակցությունը, և պատրաստվում է արտգործնախարարների եռակողմ հանդիպում։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2022 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Թուրքիան, ինչպես գիտեք, հանդես է եկել Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման օգտին։ [Թուրքիայի նախագահ Թայիփ] Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել [Սիրիայի նախագահ Բաշար] Ասադի հետ։ Նրանք մեզ խնդրեցին օգնել, Ռուսաստանի աջակցությամբ կայացավ Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների հանդիպումը, պատրաստվում է արտգործնախարարների հանդիպում»,- ասել է Լավրովը։