Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն իր խորին ցավակցություններն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին։
«Խորը ցավով տեղեկացա այս գիշեր Գեղարքունիքի մարզում ՀՀ ՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցած սարսափելի ողբերգության մասին, որի հետևանքով ունենք ցավալի կորուստներ։