ԿԽՄԿ-ն Արցախից Հայաստան է տեղափոխել ևս երկու հիվանդի

12:08     19 հունվարի, 2023

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխել ևս երկու հիվանդի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«ԿԽՄԿ-ն Հայաստան է տեղափոխել ևս 2 հիվանդի, որոնք բուժօգնության կարիք ունեն»,–ասաց Ամատունին:
Նրանց վիճակի մասին մանրամասներ նա չի հայտնել։
Հավելենք, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր Կարմիր Խաչը Ստեփանակերտից տեղափոխել է 36 հիվանդի։

 

 


© armedia.am