Ֆինլանդիան և Շվեդիան այս տարի կդառնան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամներ։ Այս մասին հինգշաբթի օրն ասել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ֆինլանդիան և Շվեդիան կմիանան ՆԱՏՕ-ին։ Սա տրամաբանական է պատմական տեսանկյունից, և նրանք ցանկություն ունեն դառնալու ՆԱՏՕ-ի մաս»,- ասել է նա։
«Ներկայումս դա հնարավոր չէ, քանի որ բանակցությունները շարունակվում են։ Ես անձամբ եմ այդ հարցը քննարկում Թուրքիայի նախագահ [Ռեջեփ Թայիփ Էրդողանի] և այլ կողմերի հետ՝ լուծում գտնելու համար։ Վստահ չեմ, որ դա տեղի կունենա հաջորդ շաբաթ և գուցե ոչ հաջորդ ամիս, բայց ես համոզված եմ, որ դա տեղի կունենա այս տարի»,- հավելել է Նիդեռլանդների կառավարության ղեկավարը։