Զորամասի վաշտի կացարանը ժամանակավոր էր, իտալական մոդուլային զորանոցների 1-ին խմբաքանակը ՀՀ-ում է. ՊՆ

11:00     20 հունվարի, 2023

Զորամասի ինժեներասակրավորային կացարանը, որում տեղակայված են եղել զինծառայողները, եղել է ժամանակավոր, այս մասին «Լուրեր»-ին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Նա նշել է, թե զինվորներն այդտեղ էին տեղակայվել մինչև ժամանակակից չափորոշիչներին համապատասխան մշտական տեղակայման վայրի կառուցման ավարտը:

«Դեռևս ամիսներ առաջ ՊՆ-ն ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Այս պահին իրականացվում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի հատկացման աշխատանքներ, որից հետո կմոնտաժվեն», - նշել է ՊՆ խոսնակը։

Նա նշել է, թե զինվորներն այդտեղ էին տեղակայվել մինչև ժամանակակից չափորոշիչներին համապատասխան մշտական տեղակայման վայրի կառուցման ավարտը:


© armedia.am