Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը 15 զինծառայողի ողբերգական մահվան առթիվ ցավակցություններ է հայտնել` «Ֆեյսբուք»-սոցիալական ցանցի իր էջում գրառում կատարելով:
«Գեղարքունիք մարզի Ազատ գյուղի զորանոցում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Հայաստանում Չինաստանի դեսպանության անունից ցանկանում եմ խորին ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին և վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում»,- նշել է դեսպանը: