ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի ռազմածովային բաղադրիչի հրամանատարությունը, որը ամեն տարի փոխվում է դաշինքի մասնակից մի քանի երկրների միջև, փետրվարի 1-ից կանցնի Թուրքիային։ Այս մասին հայտնում է TRT հեռուստաընկերությունը, փոխանցում է Գազետա.ռու-ն:
2022 թվականի սկզբից այս գործառույթը կատարում էր Մեծ Բրիտանիան, 2024 թվականի փետրվարին հրամանատարությունը կանցնի Իտալիային։
Թուրքիայի ռազմածովային ուժերի TURMARFOR-ի հրամանատարական կենտրոնը, որը բացվել է 2020 թվականին և ունի տարբեր երկրների ծովային ուժերը համակարգելու հնարավորություն, կօգտագործվի ՆԱՏՕ-ի ծովային ուժերի կառավարման համար։
TURMARFOR-ի ներկայացուցիչ Կյունեյթ Թալայմանի խոսքով՝ ՆԱՏՕ-ի ևս չորս երկրներ ունեն նմանատիպ հնարավորություններ՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան։