Խաչանովը Տիաֆոյին հաղթելուց հետո աջակցություն է հայտնել Արցախին

10:01     21 հունվարի, 2023

ենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում հաղթելուց եւ առաջին անգամ այս մրցաշարի 1/8 դուրս գալուց հետո ռուսաստանցի Կարեն Խաչանովն աջակցություն է հայտնել Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախին։

Ավանդույթի համաձայն՝ հաղթանակից հետո թենիսիստներին հնարավորություն է տրվում կորտում աշխատող տեսախցիկի վրա գրություն թողնել։ Խաչանովն անգլերեն գրել է «Ուժեղ մնա՛, Արցախ» (Artsakh stay strong!!!), փոխանցում է News.am-ը։


© armedia.am