Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը գրում է.
«Այսօր հերթական անգամ համոզվեցինք, թե որքան արժեքավոր է յուրաքանչյուր հայի ձայնը, որն ապրում է հայրենիքից հեռու, բայց անտարբեր չէ Արցախի ճակատագրի նկատմամբ։ Կարեն Խաչանովի, Հենրիխ Մխիթարյանի, Ռոզա Լինի, Քիմ Քարդաշյանի, Սերժ Թանկյանի և շատ ուրիշ հանրաճանաչ հայերի օրինակները ցույց են տալիս, թե որքան կարևոր է հայկական աշխարհի ներկայացուցիչների աջակցությունը, համախմբվածությունն ու համատեղ ջանքերը՝ Արցախի ձայնն ամբողջ աշխարհում լսելի դարձնելու համար։