Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն բազմաբևեռ աշխարհի հզոր, ինքնուրույն բևեռ դառնալու հնարավորություններ ունի, վկայում է Կրեմլի կայքում հրապարակված ուղերձը։
«Ակնհայտ է, որ Միությունը բոլոր հնարավորություններն ունի, որպեսզի դառնա բազմաբևեռ աշխարհի հզոր, ինքնուրույն, ինքնաբավ բևեռներից մեկը, լինել ձգողականության կենտրոն մեր արժեքները կիսող բոլորի և Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցել ձգտող անկախ պետությունների համար»,- նշվել է ուղերձում։