Կարմիր խաչի միջնորդությամբ ևս 4 հիվանդ է տեղափոխվել Հայաստան

11:00     23 հունվարի, 2023

 

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխել ևս չորս հիվանդի, այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ-ում պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
 
Այսպիսով, Հայաստանի հիվանդանոցներ է տեղափոխվել ընդհանուր առմամբ 46 հիվանդ:

 


© armedia.am