Հունվարի 20-ին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը հանդիպել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին և շնորհավորել վերջինիս նշանակման կապակցությամբ, այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
Գործերի ժամանակավոր հավատարմատար Լեյթինենը մտահոգություն հայտնել է Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Նա ընդգծել է միջանցքով ազատ տեղաշարժի լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը։ Նա նաև վերահաստատել է մեր աջակցությունը հարևանների հետ խաղաղ համագոյակցող, ինքնիշխան, անկախ և ժողովրդավար Հայաստանին։