ԱՄՆ-ը հատում է բոլոր սահմանները՝ սպառնալով այլ պետություններին՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար: Այս մասին երկուշաբթի ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հարավային Աֆրիկայի արտգործնախարար Նալեդի Պանդորի հետ Պրետորիայում կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«[ԱՄՆ-ը] հրապարակավ ասում է, որ նրանք, ովքեր համագործակցում են Ռուսաստանի հետ, կզղջան։Սպառնալով և ճնշում գործադրելով՝ Միացյալ Նահանգները, ինչպես նաև բրիտանացիները հատում են բոլոր կարմիր գծերը»,- ասել է Լավրովը:
Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ն «ոչի կաշկանդվում» սպառնալով նաև ամերիկյան բանկերում հաշիվներ ունեցող քաղաքական գործիչներին, ինչպես նաև նրանց, ում երեխաները սովորում են ամերիկյան համալսարաններում։