ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիայի մասին հրամանագիրը շարունակում է գործել, քանի որ այն նախատեսում է ոչ միայն անհրաժեշտ թվով քաղաքացիների կանչը, որն ավարտվել է։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու չեղարկվեց մոբիլիզացիայի մասին հրամանագիրը, եթե այն ավարտվել է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է մասնակի զորահավաքի կոչին, ապա այս գործընթացն ավարտված է։Եվ այստեղ ես առաջարկում եմ կենտրոնանալ Ռուսաստանի նախագահի խոսքերի ու հայտարարությունների վրա։ Բայց հրամանագիրը նախատեսում է նաև պաշտպանության նախարարության համար անհրաժեշտ այլ գործառույթներ»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Նրա խոսքով, «մասնակի զորահավաքի շրջանակներում զորակոչն իրականացվել է այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել սահմանված թվին, որն անհրաժեշտ էր զինված ուժերին առաջադրված խնդիրները կատարելու համար. այն ձեռք է բերվել, ինչի կապակցությամբ դադարեցվել, ավարտվել է քաղաքացիների զորակոչը մասնակի զորահավաքի շրջանակներում: Այնուհանդերձ, շարունակել է Պեսկովը, «բացի քաղաքացիների զինվորական ծառայության զորակոչից, մասնակի մոբիլիզացիան ներառում է նաև այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են զինված ուժերի առաջադրանքները ապահովելու համար. դա կապված է զինվորականների կողմից պարտականությունների կատարման հետ» և այլն։