Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան անդրադարձել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն ստեղծելու որոշման կարևորությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր պաշտոնական միկրոբլոգում նա գրել է, որ Ֆրանսիան ուրախ կլինի մասնակցել եվրոպական այս առաքելությանը:
Եվրոպական խորհուրդը հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորել և ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր, ինչին աջակցում է ԵՄ-ն: