Ռուսաստանը, մասնակցելով Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածություններին, շարունակում է տքնաջան և բարդ աշխատանքը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ երկխոսություններում:
Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահաի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանը, որպես երկու տարի առաջ ստորագրված եռակողմ համաձայնագրերի և փաստաթղթերի կողմերից մեկը, շարունակում է կատարել իր պարտավորությունները և շարունակում է չափազանց տքնաջան և բարդ աշխատանքը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ»- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը համերա՞շխ է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված կոչին, որը վերաբերում է Լաչինի միջանցքն «անհապաղ» ապաշրջափակելուն, փոխանցում է Tert.am-ը: