«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հունվարի 24-ին Ազգային ժողովում հանդիպել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Այս մասին խմբակցությունը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները:
Երկուստեք արձանագրվել է` միասնական ջանքերով շարունակելու Կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների հետևողական իրագործումը: