Ուկրաինայի դեսպանատունը չի բացառում Ուկրաինայի քաղաքացիների տարհանումը Վրաստանից, եթե նրանք վտանգի տակ հայտնվեն Մոսկվայի և Թբիլիսիի միջև ուղիղ ավիափոխադրումների վերականգնումից և ռուսների՝ Վրաստան նոր զանգվածային ներհոսքից հետո, Европейская правда-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը, հաղորդում է Aliq.ge-ն:
«Ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման և անվտանգության իրական սպառնալիքների բազմապատկման դեպքում դեսպանատունը չի բացառում, որ կդիմի միջազգային գործընկերներին և միջազգային կազմակերպություններին՝ քննարկելու նպատակով Վրաստանից Ուկրաինայի քաղաքացիների զանգվածային տարհանմանն աջակցելու հնարավորությունը», - ասել է Կասյանովը։