Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ ու մասնակցությամբ՝ շարունակվում է միջանցքը փակվելու հետևանքով կիսված ընտանիքների միավորման գործընթացը: Այս մասին News.am-ի փոխանցմամբ՝ նշվում է Արցախի Հանրային ՀԸ-ն պատրաստած ռեպորտաժում:
Այսօր 11 քաղաքացի կազմակերպության մեքենաներով Ստեփանակերտից Երևան են տեղափոխվել: Գրեթե նույնքան մարդ էլ փակ միջանցքով Արցախ են հասցրել: