Թուրքական «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Էթհեմ Սանջաքը հայտարարել է, որ Թուրքիան հինգ-վեց ամիս հետո կարող է դուրս գալ Հյուսիսատլանտյան դաշինքից, տեղեկացրել է Aydınlık թերթը, փոխանցում է news.am-ը։
«ՆԱՏՕ-ն իր սադրանքներով ստիպում է մեզ այդպես վարվել։ Նրանք փորձում են մեզ հակադրել մեր հարևան Հունաստանի հետ։ Թուրքիան հինգ-վեց ամիս հետո կհեռանա ՆԱՏՕ-ից։ Նրանք փորձում են մեզ ներքաշել ջրապտույտի մեջ Մերձավոր Արևելքում։ Վերջապես, դուք տեսնում եք Շվեդիայում և Նիդեռլանդներում Ղուրանի դեմ կատարվող ակցիաները»,- ասել է Սանջաքը։
«Վերջին ժամանակներս թուրք ժողովուրդը սկսել է համակրել Ռուսաստանին և [ՌԴ նախագահ Վլադիմիր] Պուտինին»,- ասել է քաղաքական գործիչը։