Գեորգի Շարվաշիձեն նշանակվել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, փոխանցում է Sputnik-ը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդեն հանդիպել է դիվանագետի հետ, շնորհավորել նրան նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել աշխատանքում:
Նշենք, որ Գեորգի Շարվաշիձեն Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտորն է։