Բեռլինի օդանավակայանում չեղյալ են հայտարարել հունվարի 25-ին նշանակված բոլոր չվերթները՝ կապված գերմանական Verdi արհմիության գործադուլի հետ, NEWS.am-ի հաղորդմամբ ասվում է օդանավակայանի կայքում։
Bloomberg գործակալության տվյալներով՝ չեղարկվել է մոտ 300 չվերթ։ Որոշումը կվերաբերի ավելի քան 35 հազար ուղևորների։ Բացի այդ, հաղորդվում է, որ արհմիությունը կոչ է արել միանալ ցամաքային տրանսպորտային և թռիչքների անվտանգության ապահովման ծառայությունների աշխատակիցների գործադուլին: «Ուղևորներին պետք է տրամադրել չվերթների ուշացումներին և չեղարկումներին»,-ասվում է հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ գերմանական Verdi արհմիությունը պահանջում է աշխատավարձի բարձրացում 500 եվրոյով այն աշխատակիցների համար, որոնց պայմանագրերը կնքվել են մեկ տարով: Գործատուն կարող է առաջարկել ավելի երկարաժամկետ պայմանագրեր՝ պահպանելով ներկայիս աշխատավարձը: