Հռոմի Ֆրանցիսկոս Երկրորդ պապը Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հոմոսեքսուալիզմը մեղք է համարում, սակայն ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալը հանցագործություն չէ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Համասեռամոլ լինելը հանցագործություն չէ։ Դա հանցագործություն չէ, սակայն, այո՛, դա մեղք է։ Լավ, բայց նախ պետք է տարբերակել մեղքն ու հանցագործությունը: Մեղք է համարվում նաև միմյանց նկատմամբ բարեգութ չլինելը»,- ասել է Հռոմի պապը։
Նույնասեռականությունը քրեականացնող օրենքները Հռոմի պապն անարդար է անվանել: Նա կաթոլիկ եկեղեցուն կոչ է արել պայքարել օրենքների դեմ։