Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ առաջին Leopard տանկերը կարող են Ուկրաինա մատակարարվել մոտ 3-4 ամսից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի պաշտպանության նախարարը համապատասխան հայտարարությունով հանդես է եկել չորեքշաբթի Die Welt հեռուստաալիքի եթերում։
«Դա (տանկերի մատակարարումները,- նշում է ՏԱՍՍ-ը) տեղի չի ունենա ավելի շուտ, քան երեք-չորս ամսից»,- ասել է Պիստորիուսը։
Չորեքշաբթի ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը հաստատել է, որ Գերմանիայի զինված ուժերի պաշարներից Ուկրաինային կուղարկի 14 «Leopard 2» տանկ: