Վաղարշակ Հարությունյանը ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

10:34     26 հունվարի, 2023

ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ, փոխանցում է Aysor.am-ը:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ հանգամանալից զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի առաջնորդների ձեռք բերած եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրները:


© armedia.am