Կրեմլը տեսնում է, որ ԱՄՆ-ի և հավաքական Արևմուտքի երկրների ներգրավվածությունն ուկրաինական հակամարտությունում աճում է, հինգշաբթի լրագրողներին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Եվրոպական մայրաքաղաքներից և Վաշինգտոնից անընդհատ հայտարարություններ են հնչում, որ զենքի տարբեր համակարգերի, այդ թվում՝ տանկերի, Ուկրաինա ուղարկելը ոչ մի կերպ չի նշանակում այդ երկրների կամ [Հյուսիսատլանտյան] դաշինքի ներգրավում Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններին։ Մենք կտրականապես համաձայն չենք ասվածի հետ: Մոսկվայում այն ամենը, ինչ անում են և՛ դաշինքը, և՛ իմ նշած մայրաքաղաքները, ընկալվում է որպես ուղղակի ներգրավվածություն հակամարտությանը։ Մենք տեսնում ենք, որ այն աճում է»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Ուկրաինային տանկեր մատակարարելու Վաշինգտոնի որոշումը չի նշանակում պայքար Ռուսաստանի դեմ, այլ՝ «պայքար հանուն ազատության»։