Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում էր պատերազմի, և նա վաղուց դադարել է լինել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հավանական զրուցակիցը։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Զելենսկիի հայտարարությունն առ այն, որ ինքը «հետաքրքրված չէ» Պուտինի հետ բանակցություններով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք գիտենք, թե ինչ խոստումներով է Զելենսկին ընտրվել նախագահ, բացարձակապես դժվար չէ հիշել դրանք և հիշեցնել այն ընտրողներին, ովքեր Ուկրաինայում քվեարկել են նրա օգտին։Նա չլուծեց Դոնբասի խնդիրը, չկատարեց մինսկյան պայմանավորվածությունները, ավելին, ինչպես պարզվեց, չէր պատրաստվում դրանք կատարել, պատրաստվում էր պատերազմի: Ուստի, եկեք այսպես ձեւակերպենք, նա՝ ինքն է վաղուց դադարել լինել նախագահ Պուտինի հնարավոր հակառակորդը (քննարկումներ անցկացնելու առումով- ՏԱՍՍ խմբ.)»,- ասել է Պեսկովը:
Հինգշաբթի բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում Զելենսկին ասել է, որ հետաքրքրված չէ Ռուսաստանի ղեկավարի հետ բանակցություններով։
Զելենսկին ավելի վաղ հրամանագրով արգելել էր Ռուսաստանի հետ բանակցությունները։