Երևանում անցկացվում է ՀՀ-ԵՄ Քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձր մակարդակի հանդիպումը
Երևանում կանցկացվի ՀՀ-ԵՄ Քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձր մակարդակի հանդիպումը։ Այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից:
«ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան այսօր ժամանել է Երևան։ Կքննարկվի համագործակցությունը և երկխոսությունն արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտի բազմաթիվ հարցերի շուրջ, ներառյալ՝ խաղաղության գործընթացը, Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավիճակը, և վերջերս՝ Հայաստանում ԵՄ առաքելության հիմնումը։»,- ասված է հաղորդագրության մեջ։