ԱՄՆ նախկին պետքարտուղարի հայտարարությունները «երկակի ստանդարտների» դրսևորում են. Չավուշօղլու

17:44     26 հունվարի, 2023

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Թուրքիայի վերաբերյալ գրքում տեղ գտած հայտարարությունները չեն արտացոլում տարածաշրջանի իրողությունները և «երկակի ստանդարտների» դրսևորում են։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է «Անադոլու»-ն: 

Նրա կարծիքով՝ Պոմպեոյի գիրքը գրվել է ԱՄՆ-ում քաղաքական գործչի նախընտրական արշավին նպաստելու նպատակով։ «Դիվանագիտական ​​առումով Պոմպեոյի գրքում պարունակվող պնդումները իրականության հետ կապ չունեն։ Դուք դա կարող եք սուտ անվանել: Կան ուռճացված փաստեր և երկակի ստանդարտներ»,- ասել է Չավուշօղլուն։

Պոմպեոյի այն հայտարարություններին, որ թուրքական բանակն ի վիճակի չէ ոչնչացնել ահաբեկիչներին, Չավուշօղլուն նշել է, որ «հենց թուրքական բանակն է Սիրիայում ոչնչացրել ԴԱԻՇ-ի ավելի քան 4500 ահաբեկիչների»։


© armedia.am