Վերջին շաբաթվա ընթացքում ականատես ենք լինում Եվրամիության և Հայաստանի միջև երկխոսության ու համագործակցության շոշափելի ակտիվացման, որն, ի դեպ, բավական լայն օրակարգ ունի:
Հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը հաստատեց Հայաստան երկու տարվող քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը, նույն օրերին Հայաստան ժամանեց ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և հանդիպումներ ունեցավ ՀՀ արտաքին քաղաքականության համար պատասխանատու բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Բրյուսել գործուղվեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ով հանդիպումներ անցկացրեց ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրախորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահի հետ և ելույթ ունեցավ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում:
Իսկ այսօր Հայաստան է ժամանել ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան և սպասվում է ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձր մակարդակի հանդիպումը:
Աննա Կարապետյանի անդրադարձը.