Ադրբեջանն արդեն 46 օր է` արգելափակել է Լեռնային Ղարաբաղի ճանապարհն ու հերքում է դա։ Միայն մեկ ճանապարհ կա ստուգելու` Ադրբեջանը ճիշտ է ասում, թե ոչ։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը
, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
«Ենթադրենք` իսկապես կա չար հայկական դավադրություն, որին ինչ–որ կերպ հաջողվել է համոզել ամերիկացիներին, ռուսներին, ֆրանսիացիներին, իրանցիներին, Միացյալ Թագավորությանը, ԵԱՀԿ–ին, Եվրոպայի խորհրդին, ՄԻԵԴ–ին, որ կա շրջափակում, որն իրականում գոյություն չունի։Լավ, ուրեն Ադրբեջանը պետք է համաձայնի, որ այս կազմակերպությունն անհապաղ փաստահավաք առաքելության ուղարկի Լաչինի միջանցք»։
Նրա խոսքով` սա կլինի միակ ճանապարհն Ադրբեջանի համար ապացուցելու, որ ԵԽԽՎ–ում ելույթ ունեցած հայերն ու այլ երկրներ ներկայացնող պատվիրակները ստում են։
«Եթե նրանք չեն համաձայնում սրան, նշանակում է` ունեն ցեղասպան մտադրություններ, ուզում են ազատվել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունից, և սա նշանակում է, որ այս կազմակերպությունը պետք է անհապաղ արձագանքի և քայլեր ձեռնարկի` դա կանխելու համար»,– հայտարարեց Ռուբինյանը։