Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը հետաքննվում է առաջնահերթության բարձր աստիճանով. ԻԻՀ ԱԳՆ

14:38     27 հունվարի, 2023

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել Ադրբեջանին՝ Թեհրանում դեսպանատան վրա հարձակման հետեւանքով մեկ մարդու մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, որ Իրանի իշխանությունները լուրջ հետաքննություն են սկսել այդ կապակցությամբ, փոխանցում է News.am-ը:

ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին ընդգծել է, որ իրանական անվտանգության ուժերը օպերատիվ գործողություններ են ձեռնարկել հարձակվողին ձերբակալելու ուղղությամբ, եւ ներկայումս նա հետաքննության տակ է: «Այս հարցը հետաքննվում է առաջնահերթության եւ նրբանկատության բարձր աստիճանով, որպեսզի որոշվի այս գործողության մասշտաբը եւ հարձակվողի դրդապատճառները»,-հավելել է նա։

Նա նշել է, որ նախաքննությունը ցույց է տալիս, որ հարձակվողի շարժառիթն անձնական է եղել՝ հավելելով, որ այդ գործով քննությունը կշարունակվի, իսկ արդյունքների մասին կտեղեկացնեն լրատվամիջոցները:


© armedia.am