Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում

17:05     28 հունվարի, 2023

Հանրապետության տարածքում`

Հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ը, փետրվարի 1-2-ը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է ձյուն և մառախուղ։

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, հունվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 29-30-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, ցերեկը՝ 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝
 
Հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ը, փետրվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն:


© armedia.am