Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը. Տեղեկատվական շտաբ

20:03     28 հունվարի, 2023

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Դրանով պայմանավորված՝ առաջիկայում կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի գազամատակարարումը:

Բնակչությանը հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները»,- նշված է հաղորդագրությունում:


© armedia.am