Զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել, վիճակը ծայրահեղ ծանր է․ ՀՀ ՊՆ
Հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
«Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն»,- նշված է հաղորդագրության մեջ: