Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել է դիվանագիտական գործունեությունը: ՏԱՍՍ-ը հայտնել է, որ այդ մասին կիրակի օրը լրագրողներին հայտարարեց հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը, հայտնում է Panorama-ն։
«Մենք ամբողջությամբ կասեցրել ենք դեսպանատան դիվանագիտական գործունեությունը»,-ասել է փոխարտգործնախարարը։
Խալաֆովը նշել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունում մնացել է հինգ աշխատակից, որոնք կհսկեն վարչական շենքը և դեսպանատան գույքը։ «Բայց նրանք դիվանագիտական գործունեություն չեն ծավալի»,-մանրամասներ է հայտնել նա։
Նրա խոսքով դեսպանատան գործունեությունը դադարեցնելու որոշումը չի տարածվում Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության վրա, որը շարունակում է աշխատել։