ԱՄՆ-ի զինուժը ներգրավված չի եղել Իրանում տեղի ունեցած հարձակման մեջ։ Reuters-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությունով է հանդես եկել Պենտագոնի խոսնակ, գեներալ Պատրիկ Ռայդերը՝ մեկնաբանելով Սպահանի զինամթերքի գործարանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը:
Ռայդերը հրաժարվել է այլ մեկնաբանություններ անել:
Եվս մի քանի ամերիկացի պաշտոնյաներ, որոնց անունները չեն նշվում, գործակալությանը հայտնել են, որ Վաշինգտոնը առնչություն չունի Սպահանում տեղի ունեցածին։
Կիրակի գիշերը IRNA գործակալությունը հաղորդել է, որ ուժեղ պայթյուն է որոտացել Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահան քաղաքում։ Ավելի ուշ Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ շաբաթ օրն անօդաչու սարքերի միջոցով անհաջող հարձակում է իրականացվել գերատեսչության կենտրոններից մեկի վրա։
The Wall Street Journal-ը, վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին և այլ ինսայդերների, կիրակի օրը, հրապարակել էր, որ Իսրայելն է կանգնած Սպահանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: