Սև ծովում Թուրքիայի հետախուզված գազի պաշարները կարող են հոգալ երկրի կարիքները առաջիկա 30 տարիների ընթացքում։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սև ծովում գազի ներկայիս պաշարները ծածկում են մեր կարիքները առաջիկա 30 տարիների համար։ Նոր ուսումնասիրված տեղանքների դեպքում այս ժամանակահատվածն էլ ավելի կաճի։ Սև ծովի գազի արդյունահանման առաջին փուլը, հուսով ենք, կսկսվի մարտին»,- ասել է նա։
Նախարարի խոսքով՝ Թուրքիայում գոյություն ունեցող և ստեղծվող գազի փոխադրման և պահեստավորման ենթակառուցվածքը նախատեսված է առնվազն 50 տարի օգտագործելու համար։